Քրիստինե Պեպելյանը Արեգի լուսանկարը հանրայնացնելուց հետո հաճախակի է նրա մասնակցությամբ նաև տեսանյութեր տեղադրում, որոնք ցույց են տալիս, թե որքան ուշի ու հնարամաիտ բալիկ է երգչուհու տղան։
Քրիստինեի տեղադրած նոր տեսանյութի մեջ Արեգը ստանձնել է խանութի վաճառողի դերը։ Նա կարողանում է հաջող ու ճկուն կերպով սպասարկել իրեն մոտեցող հաճախորդին՝ մայրիկին՝ բավարարելով քմահաճ հաճախորդի բոլոր ցանկությունները։
Հետո երևում է, թե ինչպես է Արեգը իբր հեռախոսով զանգում և խոսելու իմիտացիա է անում մեկի հետ։ Այստեղ բացահայտվում է, թե դերասանական ինչ տաղանդով է օժտված Արեգը, քանի որ նա փայլուն կարողանում է բնական հեռախոսազրույց ձևացնել։
Խոսակցության ժամանակ Արեգը դժգոհում է, որ իր նյարդերը ուտում են։ Երգչուհին կապուտաչյա որդու նկարի վրա գրել է, որ գժվում է նրա համար։ Քրիստինե Պեպելյանի և նրա տաղանդավոր տղայի մասնակցությամբ զվարճալի ու հետաքրքիր կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։