Ահա թե ինչպես է Իրինա Թովմասյանը շնորհավորել ամուսնու տարեդարձը

Ինքնատիպ հանրային դեմքերից մեկը՝ Իրինա Թովմասյանը, ամուսնու տարեդարձի առիթով ընտանեկան լուսանկարներ է տեղադրել՝ շնորհավորելով սիրելիին այսպիսի սիրառատ խոսքերով․ «Իմ ուժ ու իմ երջանկություն մենակ մենք գիտենք թե որքան եմ քեզ սիրում, ծնունդդ շնորհավոր»։

Նշենք, որ Իրինան վաղ տարիքում ընտանիք է կազմել՝ ունենալով մեկ դուստր, սակայն այդ ընտանիքը երկար կյանք չի ունեցել։ Ամուսնալուծությունից հետո Իրինան նոր ընտանիք է կազմել, որտեղ այժմ մեծանում են երեք զավակներ։

Իրինան մշտապես անհուն սիրով է արտահայտվում ամուսնու մասին՝ նշելով, որ նրա նրբանկատության, հոգատարության և սիրո շնորհիվ իրենց ընտանիքում համերաշխ ու ներդաշնակ միջավայր է տիրում։

Իրինան հաճախ է ամուսնու և երեխաների հետ հաճելի ընտանեկան ժամանց կազմակերպում, երբեմն նրանք միասին ճամփորդում են, իսկ ավելի ուշ կիսվում են այդ օրերի մասին իրենց հիշողություններով ու տպավորություններով։

Նշենք, որ Իրինան վերջերս է զավակների հետ վերադարձել Մալդիվներից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: