Այս ամառն էլ անցավ․․․ ահա թե ինչ ամառային շքեղ լուսանկարներ է հրապարակել Ռուզաննա Խաչատրյանը

Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, միշտ էլ աչքի է ընկել իր նրբագեղ ու շքեղ արտաքինով։ Չնայած բոլոր հանգամանքներին՝ տիկին Ռուզաննան պահպանում է էսթետիկ գեղեցկությանը համառորեն հետևելու իր անխախտ սկզբունքը։

Ռուզաննա Խաչատրյանը հաճախ է իր հարթակում ընտանեկան լուսանկարներ տեղադրում, որոնք էսթետիկ հաճույք են պատճառում դիտողներին։ Լուսանկարներում բոլոր դետալները կարծես մշակված և համապատասխանեցված լինեն լուսանկարի ընդհանուր թեմատիկային։

Նա համարում է, որ միշտ մոդայիկ ու թրենդային են լինելու խնամված արտաքինը, գրագետ խոսքը, բարի, դաստիարակված և ազնիվ լինելը։

Մասնագիտությամբ էսթետիկ բժիշկ Ռուզաննա Խաչատրյանը սիրում է գեղեցիկը և իրենց գեղեցիկով շրջապատելը։ Ահա նա ամառային նոր լուսանկարներ է տեղադրել՝ ազդարարելով, որ ամառն արդեն վերջացավ։

Լուսանկարներում երևում է Ռուզաննա Խաչատրյանը, ինչպես նաև իր երկու զավակները։ Ռ․ Խաչատրյանը գունառատ, երկար ամառային զգեստ է հագել, որը շատ է սազում իր ամառային կերպարին։ Շատերը մեկնաբանություններում նկատել են, որ անկախ ամեն ինչից տիկին Ռուզաննան միշտ գեղեցիկ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: