Պավել Պրիլուչնին խոստովանել է, թե ինչու է ամուսնացել Զեփյուռ Բրուտյանի հետ․ ուշագրավ մանրամասներ

Հանրահայտ դերասան Պավել Պրիլուչնին ընտանիք է կազմել հայուհի արտիստուհի Զեփյուռ Բրուտյանի հետ։ Իսկզբանե խոսակցություններ էին պտտվում, թե նրանք պետք է Երևանում կազմակերպեն իրենց հարսանյաց հանդեսը, սակայն այն կազմակերպվեց Մոսկվայում։

Դերասանը խոստովանել է, որ Զեփյուռն իրեն գրավել է դեռ առաջին հանդիպումից, երբ միաիսն սկսել են հանդես գալ «Վանդակ» կոչվող ֆիլմում։ Դրանից հետո նրանք ջերմ ընկերական հարաբերություններ են պահել։

Պավելի ընտանեկան կյանքում հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել։ Նա ապրում էր Ագաթա Մուցենիեցեի հետ, բայց հաճախ է մտածել Զեփյուռի մասին, սակայն նրան միշտ կաշկանդել է այն միտքը, որ Զեփյուռը փոքր է։

Պավելն ի վերջո ամուսնալուծվել է, իսկ նրանց երկու զավակները՝ որդին ու դուստրը, մնացել են նախկին կնոջ՝ Ագաթա Մուցենիեցեի մոտ, չնայած որ Պավելը շարունակում է նրանց հետ շփվել։

Պավելին գրավել է Զեփյուռի զսպվածությունը և հավասարակշռված վարքը տղաների նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: