Մաշ Իսրաելյանը հայտնել է իր ապագա զավակի անունը. երգչուհին հոլովակ է հրապարակել

Հայտնի երգչուհիներից Մաշ Իսրայելյանը նախորդ տարի գարնանը ամուսնացել է Գարիկ Սաֆարյանի հետ։ Այսօր զույգը իր առաջնեկ բալիկին է սպասում։ Մաշի և Գարիկի առաջները լինելու է աղջիկ։

Մաշը, անդրադառնալով իրեն ուղղված ամենից հաճախ հնչող հարցին, ասել է, թե ինչ անուն են որոշել տալ իրենց աղջկան։ Նրանք երեխային որոշել են Աննա անվանակոչել։ Մաշը խոստովանել է, որ այդ անունն իր ամենից սիրած անուններից մեկն է։

Նշենք, որ Գարիկը դերասան է։ Մաշը Գարիկի հետ ծանոթացել է այն ժամանակ, երբ Արման Անտոնյանի մոտ երգ է ձայնագրել։ Այդ պատահական հանդիպումը վեր է ածվել ջերմ զգացմունքի, որն էլ հանգուցալուծվել է ամուսնությամբ։

Մաշին Գարիկի մեջ գրավել է հատկապես հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը։ Նա խոստովանում է, որ նման հոգատար վերաբերմունքի նա միայն իր ծնողների կողմից էր արժանացել։ Մի առիթով Գարիկը խոստովանել է, որ Մաշը բավականին խանդոտ է, ինչի պատճառով իրենց տանը երբեմն վիճաբանություններ են լինում։

Рейтинг
( 2 оценки, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: