«Հասկանում ես, որ ճիշտը այծերին ջուր տալն է»․ ինչո՞ւ է այսպիսի հրապարակում արել Ն․ Զոհրաբյանը

Արդեն մի քանի օր է, ինչ դիվանագետ, քաղաքական գործիչ Ղազարյան Էդգարը նախաձեռնել է դիմադրության շարժում, որի մեկնարը նախօրեին հանրահավաքի տեսքով տրվեց։ Էդ․ Ղազարյանին սատարողների շարքերում է Նաիրա Զոհրաբյանը։

Նա իր հարթակում գրել է, որ Էդգոր Ղազարյանի և իր երազած հայրենիքը նույնն է՝ անկախ, պինդ, արդար, ոչ մեկի տակ չճկված ու ոչ մեկի կոշիկի ներբանը չլիզող։ Ըստ Ն․ Զոհրաբյանի՝ ադպիսի Հայաստան կլինի միայն ներկա իշխանությունների, ինչպես ինքն է ասում, կապիտուլյանտների այս խունտան հեռացնելուց հետո։

Նա իր բոլոր համակիրներին հրավիրել է հրապարակ, որ մասնակցեն քաղաքական գործչի կազմակերպած հավաքին։ Էդգար Ղազարյանի հանրահավաքին և դրա շուրջ ծավալված խոսակցություններին այսօր Նաիրա Զոհրաբյանը այծերին ջրելու լուսանկարով և այսպիսի մեկնաբանությամբ է արձագանքել․

«Երբ տեսնում ես, թե գիշերվանից նիկոլականություն+ընդդիմադիր թևերից մեկը ինչ էնտուզիազմով են լծվել Էդգար Ղազարյանի դեմ պայքարի «սուրբ գործին», հասկանում ես, որ ճիշտը այծերին ջուր տալն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: