«Լավ ավանդույթ է կրկնել լուսանկարը` նույն վայրում, նույն մարդկանցով»․ ահա թե ինչ ուշագրավ լուսանկարներ է տեղադրել Արաքսյա Մելիքյանը

Հանրահայտ դերասանուհի Արաքսյա Մելիքյանն օգոստոսյան օրերի մի մասն ընտանիքի անդամների հետ անց է կացրել Վրաստանում։ Նրանք վայելել են Բաթումիի չքնաղ բնությունն ու գեղեցկությունը։ Արաքսյան իրենց հանգստի մասին պատմող ոգևորիչ լուսանկարներ է տեղադրել՝ պատմելով հանգստի մասին։

Արքասյան երկու ուշագրավ լուսանկար է տեղադրել, որոնցում իր ընտանիքն ամբողջական կազմով Վրաստանի մի վայրում է։ Կարելի է տեսնել Անդրանիկին և Արաքսյային, որոնց շրջապատել են իրենց զավակները՝ Գուրգենն ու Կարինեն։

Լուսանկարներից մեկն արվել է 2018 թվականին, իսկ մյուսը՝ 2022 թվականին։ Չորս տարվա վաղեմության տարբերությունները հստակ են կադրերում։

Երկու լուսանկարների համադրությունից նկատելի է, որ դերասան ամուսինների երեխաները հասակ են առել, Անդրանիկի մազերը մի փոքր ճերմակել են, իսկ Արաքսյան՝ նիհարել։

Այդ կադրերին կից Արաքսյան գրել է այսպես․ «Լավ ավանդույթ է կրկնել լուսանկարը՝ նույն վայրում, նույն մարդկանցով, այդպես ես միայն նկատում ժամանակի աշխատանքը»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: