Էրիկ Անթառանյանի ընտանիքը 13 տարեկան է․ ահա թե ինչպես են ամուսինները նշել այդ օրը

Հանրահայտ հաղորդավար Էրիկ Անթառնյանն արդեն տասներեք տարի է, ինչ ընտանիք է կազմել և ներդաշնակ հարկի ներքո ապրում է Իզաբելլա Մանասսարյանի հետ։ Նրանք երկու որդիների են մեծացնում, որոնք հաջողություններով հավասարապես ուրախանում են։

Իրենց ամուսնության տասներեքերորդ տարեդարձը Էրիկն ու Իզաբելլան որոշել են հատուկ կերպով նշել՝ ճամփորդելով Հայաստանի ուշարժան վայրերով։ Այս մասին պատմող լուսանկարներ և գրառում է հրապարակել Իզաբելլան։

Նա գրել է․ «Մեր ամուսնության 13րդ տարեդարձը որոշեցինք Հայաստանի ճամփեքին նշել։ 3 օրվա մեջ 1000 կմ։ Երևանից Սելիմով հասանք Կապան։ Հետո Քաջարան, Մեղրի, Ագարակ, Արաքսի հովտով բարձրացանք Ծավ, Շիկահող, էլի Կապան։ Հետ գալուց Ազատի ջրամբարով Երևան։

Մենք պիտի փոքր տարիքից աշխարհագրություն ու պատմություն սովորեցնենք, որ մեր երեխեքը մեր նման տխմար չմեծանան»,- այսպիսի խիստ գնահատականով է եզրափակել իր գրառումը Իզաբելլա Մանասսարյանը։

Ճամփորդության ժամանակ արված փորքիկ տեսանյութը, որ հրապարակել է Իզաբելլան, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: