Էրիկը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հուզմունքը զսպել Հայկոյի տարեդարձի առիթով կազմակերպված համերգին

Հանրահայտ շատ երգիչներ միմյանց հետ ունեն նաև մտերիմ փախհարաբերություններ։ Այս առումով Հայկոն, թերևս, բացառիկներից էր, քանի որ նրա հետ մտերիմ էին շոուբիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ զբաղվածության ոլորտից։

Պարզվում է՝ Հայկոյի հետ առանձնահատուկ մտերիմ է եղել Էրիկը։ Նրանք իրար շատ լավ են ճանաչել։ Էրիկը Հայկոյի տարեդարձի առիթով կազմակերպված համերգի ժամանակ անքան էր հուզվել, որ հենց բեմի վրա փլվեց՝ չկարողանալով զսպել հույզերը։

Ավելի ուշ երգիչը որոշ փակագծեր է բացել իր ապրումների մասին։ Նա պատմել է, որ դեռ 2014 թվականին, երբ Էրիկն ընկերություն է արել իր ներկայիս կնոջ՝ Սվետլանայի հետ, Հայկոն խոստացել է, որ նրանց հարսանիքին անձամբ է կատարելու նրանց նվիրված երգ։

Էրիկի ու Սվետլանայի հարսանիքին Հայկոյի խոստացած երգը հնչել է, սակայն ոչ Հայկոյի կենդանի կատարմամբ։ Հենց այդ ժամանակ Էրիկը նույնպես լաց է եղել՝ չկարողանալով զսպել արցունքները։ Նույն երգը նա հնչեցրել է նաև Հայկոյի տարեդարձին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: