Երբ ամենավատը դեռ առջևում է․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել Ջոնաթան Լաքոտը Պուտինի մասնակցությամբ

Ջոնաթան Լաքոտը տարիներ շարունակ իր դեսպան լինելու առիթով Հայաստան էր գործուղվել, որտեղ էլ հայերեն է սովորել ու խորապես ճանաչել Հայաստանն ու հայկական մշակույթը։ Ճիշտ է, Լաքոտը հիմա արդեն դեսպան չէ Հայաստանում և վերադարձել է Ֆրանսիա, սակայն նրա հրապարակումներում հաճախ կարելի է տեսնել հայկական կոնտենտ։

Նա երբեմն հայատառ հրապարակումներ է անում, երբեն տեղադրում է հայկական բնաշխարհին վերաբերող լուսանկարներ և տեղեկություններ։ Լաքոտին Հայաստանում շատերը սիրեցին և շարունակում են նրա սոցէջը հետևել։

Այսօր նախկին դեսպանը տեղադրել է լուսանկար, որտեղ մեկ կադրում միասին երևում են Գորբաչովն ու Պուտինը։ Նա այդ լուսանկարը հետևյալ հումորային ձևով է մեկնաբանել․ «Երբ վատագույնը դեռ առջևում էր»։

Լուսանկարն արվել է տարիներ առաջ, երբ ակտիվ ու գործուն դեմք էր Գորբաչովը, իսկ Պուտինի մասին աշխարհը դեռ բավականաչափ տեղեկություն չուներ։ Լուսանկարում Պոտինը բավականին երիտասարդ է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: