Արմենն ու Հռիփսիմեն իրար հետ ծանոթացել են այն ժամանկ, երբ երկուսն էլ ունեին իրար կարիքը։ Հռիփսիմեն Արմենիա հայտնի բժշկական կենտրոնում բուժքույր էր, նա այնտեղ էր հայտնվել կամավորական հիմունքներով։
Արմենը, որ քսանմեկ տարեկան է եղել այդ ժամանակ ու ծառայել է Ջաբրայիլում, վիրավորում է ստացել՝ փոխադրվելով հիվանդանոց։ Հենց այստեղ էլ հանդիպել է Հռիփսիմեին։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ են սաղմնավորվել։
Համատարած խառնաշփոթի և լարվածության մեջ Հռիփսիմեի ու Արմենի փոխադարձ ջերմ զգացողությունը վերաճել է սիրո, որն էլ ամրապնդվել է զույգի նշանադրությամբ։
Նրանք սիրով են հիշում, որ առաջին անգամ ժամադրվել ու որպես սիրահարներ հանդիպել Բուենոս Այրեսի այգում։
Նրանք առաջիկայում պատրաստվում են ամուսնանալ, իսկ Արմենը, բարեբախտաբար կարողացել է բժշկական հետևողական բուժումների արդյունքում վերականգնել առողջությունը։ Նրան հոգատար կերպով խնամել է Հռիփսիմեն։ Նրանք վստահ են, որ իրենց սերը դիմացկուն և անվերջ է։