Միհրան Ծառուկյանի ներկայացրած վերջին գործը մեծ սիրով և բուռն արձագանքներով ընդունվեց։ Նմանօրինակ ընդունելության պատճառները շատ են։ Նա թեման շատ հոգեհարազատ ու մոտ էր մեր ազգային ներկայիս հոգեվիճակին։
Հետո ստեղծագործության ստեղծման, տեսահոլովակի նկարահանման վրա մի հսկայական պրոֆեսիոնալ թիմ է աշխատել՝ ցուցադրելով Արցախում մարտական օրերին դժվար ու ողբերգական ապրումներ ունեցած մայրերի ու երեխաների ապրումները։
Ինչպես մեր անդրադարձի ժամանակ էինք արձանագրել, տեսահոլովակում հանդես է եկել Ծովինար Մարտիրոսյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Գրետա Մեջլումյանը։
Միհրան Ծառուկյանը, տեղադրելով տեսահոլովակի նկարահանման աշխատանքային գործընթացից մի հատված, իր հարթակում գրում է․ «Սիրելիներս շնորհակալ եմ դրական ու սրտանց խոսքերի համար, որը ստացա ձեր կողմից իմ նոր՝ «Մամա» երգի և տեսահոլովակի հետ կապված։
Մեկ անգամ ևս համոզվեցի, որ իմ ու իմ սիրելի հանդիսատեսի կապը ամուր է։ Շնորհակալ եմ երգի և տեսահոլովակի ստեղծագործական անձնակազմին»։ Տեսանյութը՝ կից։