Միայն տեսեք՝ Միհրանի և Արփիի որդին ինչպես է երգում. բացառիկ հոլովակ

Արփին և Միհրանը երգել են սովորեցնում ոչ միայն իրենց դպրոցի սաներին, այլ նաև իրենց բալիկին, որը մեծանում է երաժշտական միջավայրում՝ շրջապատված որակյալ երգով ու երաժշտությամբ։

Ինչպես երևում է ծնողների տեղադրած վերջին հրապարակումներից մեկից, փոքրիկ Ռոբը քնում է հանրահայտ «Մութն ընկել է» սկսվածով երգի հնչյունների ներքո։ Նա հաճույքով վերարտադրում է երգը՝ միաժամանակ ցույց տալով իր երաժշտական ընդունակությունները։

Նշենք, որ Միհրանն էլ, Արփին էլ իրենց հատուկ հոգածության ներքո են պահում իրենց բալիկին։ Նրանք ոչ մի վայրկյան իրենց տղային իրենցից հեռու չեն թողնում։ Միհրանն իր վերջին հրապարակումներից մեկում խոստովանել է, որ իր երջանկությունը պայմանավորված է իր տղայի երջանկությամբ։

Միհրանի և Արփիի տղայի՝ փոքրիկ Ռոբերտի կատարմամբ հնչող «Մութն ընկել է» երգի տեսանյութը մեծ սիրով է ընդունվել ամուսինների երկրպագուների կողմից։ Այն կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: