Արփի Գաբրիելյանը սիրելի ամուսնու հետ հանգստանում է Հունաստանում։ Նա այնտեղ է, ինչպես պարզվում է նրա հարթակի լուսանկարներից, նաև տղայի՝ Ռոբերտի հետ։ Այս տարի նույնպես Ռուբերտը ծնողների անբաժան ուղեկիցն է հանգստի։
Ռոբերտը, որ նախորդ տարի բավականին փոքր էր և լաց էր լինում ավազների ու ջրի հետ շփումից, այս տարի բավականին հմուտ և վարժված է, սակայն որոշ կադրերում դարձյալ կարելի է որսալ նրա որոշակի դժգոհությունը։
Արփին ջրի մոտից գեղեցիկ լուսանկարներ է տեղադրում իր հարթակում՝ գրելով, որ դա իրենց սիրո վայրն է։ Լուսանկարներում ընտանիքն ամբողջական է ու ներդաշնակ։
Ինչպես միշտ, Արփիի այս լուսանկարները ևս գեղեցիկ մեկնաբանությունների են արժանացել։ Օգտատերերից մեկը, որ հավանաբար նաև Արփիի ու Միհրանի սաների ծնողներից է, գրել է․
«Տղաներիս սիրելիներ, օրինակելիներ։ Միշտ մնացեք այդպիսին։ Մարդ մնալ քչերը կարող են, լավ հայր ու մայր լինել քչերը կարող են, սիրելի ամուսիններ քչերը կարող են»։