Ձագիս ծնունդն ա․ Ալեն Սիմոնյանի կինն ուրախ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Նախօրեին Ալեն Սիմոնյանի տիկինն ընտանեկան ուրախ լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ այսօր իրենց զավակներից մեկի տարեդարձն է։ Նրանց զավակներից ավագը՝ Վիկտորիան դարձել է յոթ տարեկան։

Նշենք, որ Վիկտորիան նախորդ տարվանից սկսել է դպրոց հաճախել։ Նա Պուշկինի անունը կրող դպրոցի սան է։ Մայրը բազմիցս նշել է, որ աղջիկը շատ է սիրում հայրիկին և կապված է նրա հետ։

Մարիամ Մարգարյանի տեղադրած լուսանկարներում Վիկտորիան բավականին աշխույժ տրամադրության մեջ է։ Նկատելի է, որ ընտանիքը բուռն ու հագեցած օր է ունեցել։ Նրանք լուսանկարներում միասին են։

Նշենք, որ կրտսեր զավակի ծնունդից հետո Մարիամ Մարգարյանն արդեն վերադարձել է աշխատանքի։ Նա լրագրողական և խմբագրական գործունեությամբ է զբաղվում։

Մարիամի հրապարակումներից կարելի է հասկանալ, որ նա իր հետ երբեմն աշխատավայր է տանում նաև կրտսեր որդուն՝ Էրիկին, որն իրեն բավականին լավ է զգում այնտեղ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: