Լիլիթ Հովհաննիսյանն ամիսներ առաջ հրապարակեց իր երկար տարիների աշխատանքի արդյունքում ծնված պրեմիերան՝ խոստանալով, որ շուտով կհաջորդի նույն նախագծի երկրորդ մասը։ Այսօր արդեն երգչուհին իր յութուբյան հարթակում տեղադրել է խոստացված երկրորդ մասը։
Երգի տեսահոլովակն ու բովանդակությունը շարունակում է նախորդ պրեմիերայի թեման՝ լրացնելով կիսատ մնացած պատմությունը։ Այս հատվածում արդեն երևում է, թե ինչպես է հերոսը տեղեկանում հերոսուհու անմեղ լինելու փաստին և քայլեր ձեռնարկում վերամիավորվելու։
Այստեղ պատմության այս հատվածը նույնպես ավարտվում է, իսկ երգչուհին հիշեցնում է, որ դարձյալ շարունակություն է սպասվում։ Ըստ երևույթին, Լիլիթը որոշել է մի ֆիլմային սցենար ներկայացնել երգի ու տեսահոլովակի միջոցով, որը սերիալներ է հիշեցնում։
Լիլիթ Հովհաննիսյանի այս ինքնատիպ լուծման երկրորդ մասը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Երգն ունի «Меланхолия» ենթավերնագիրը։ Լիլիթն այս նախագծով բարձրաձայնում է այն իրողությունը, որ թյուրիմացության պատճառով երբեմն կորցնում են երջանկությունը։