Վահան Քերոբյանը, ինչպես հայտնի է, ունի բազմանդամ, մեծ ու ներդաշնակ ընտանիք, որտեղ ապրում են նրա տարբեր տարիքի զավակները։ Վահան Քերոբյանն ընտանիք է կազմել Մարիամ Հարությունյանի հետ։ Մարիամը ապրել է Տաշքենդում։
Նա եղել է Վահան Քերոբյանի գործընկերը։ Ինչպես հայտնի է, Վահան Քերոբյանը մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը հիմնադրել է «Մենյու․ ամ» վաճառքով զբաղվող համակարգը, որը լուրջ հաջողություններ է գրանցել վաճառքի ասպարեզում՝ դառնալով օրինակ նաև այլոց համար։
Մարիամ Հարությունյանը ժամանակին աշխատել է «Մենյու․ ամ»-ում որպես համահիմնադիր, եղել է մարքեթինգի տնօրեն, խորհրդի անդամ։ Նա այժմ զբաղվում է իր բազմանդամ ընտանիքի առօրյան կազմակերպելու կարևոր գործով։
Վահան Քերոբյանը սիրելի տիկնոջ հետ լուսանկար է տեղադրել՝ ինքնատիպ կերպով մեկնաբանելով լուսանկարը։ Նախարարը լուսանկարին կից գրել է․ «Ես ու թիկունքի պետը»։ Լուսանկարի մեկնաբանությունները բավականին ջերմ են, օգտատերերը գրել են, որ ամուսինները լավ թիմ են։