Որտեղ և ինչպես է իր հանգիստն անցկացնում Արաքսյայի և Անդրանիկի ընտանիքը

Հանրահայտ ու սիրելի արտիստական զույգ Արաքսյան ու Անդրանիկն իրենց երկու հրաշալի բալիկների հետ ամառային հանգստի են մեկնել Վրաստան։

Նրանք Բաթումիում, Ուռեկիում հրաշալի ու հագեցած օրեր են անցկացնում, որոնց մասին պատմող հրապարակումներ է անում Արաքսյան։

Ընտանիքն արդեն չորրորդ օրն է, ինչ այնտեղ է։ Արաքսյան իրենց անցկացրած հագեցած օրերից տարբեր ուշագրավ լուսանկարներ է տեղադրում՝ այդպիսով պատմելով իրենց ունեցած հաճելի պահերի մասին։

Նշենք, որ վերջերս դերասան ամուսինների զավակները կատակով դժգոհել էին ծնողների զբաղվածության և իրենց նկատմամբ անուշադրության պատճառով։

Այսպիսով, շնողները փորձում են լրացնել նաև այդ բացը՝ երեխաներին ընտանեկան հաճելի հանգիստ պարգևելով։ Արաքսյան հանգստի վայրից հրապարակված լուսանկարներից մեկին կից գրել է․

«Երբ ոչ մի ջանք պետք չէ գեղեցիկ, երջանիկ, սիրված լինելու համար, ամեն բան թաքնված է քո ներսում, պարզապես վստահիր ինքդ քեզ, և տուրք մի տուր կործանարար «հասարակական» կարծիքին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: