Ամենահամեղ տորթը՝ առանց ալյուրի․ փորձեք ու ինքներդ համոզվեք, որ հրաշք է

Այս անկրկնելի հրաշք տորթն առանց ալյուրի է թխվում։ Հիասքանչ համով շոկոլադե հրաշք է ստացվու․ գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ուրախացնելով համով ու հեշտ պատրաստման հնարավորությամբ։ Անպայման փորձեք ու ինքներդ համոզվեք։

Պատրաստման եղանակը

Ձուն բաժանել սպիտակուցների և դեղնուցների։ Դեղնուցները և շաքարավազի կեսը հարել՝ ավելացնելով հալեցրած շոկոլադը։ Սպիտակուցներին մեկ պտղունց աղ ավելանել և հարել՝ կամաց-կամաց ավելացնելով մնացած շաքարավազը՝ մինչ պնդանա։

Ավելացնել շոկոլադա-դեղնուցային զանգվածին։ Լցնել ջեռոցի կաղապարի մեջ՝ նախօրոք պատված յուղված թղթով, և թխել 15-18 րոպե՝ 180 աստիճանի ներքո։

Կրեմի համար սերուցքը հարելու ընթացքում մեջը դանդաղ ավելացնել շաքարի փոշին։ Բիսկվիթը բաժանել շերտերի և հավաքել տորթը։

Կողքերը հավասարեցնել դանակով։ Վերևը կրեմ քսել, զարդարել շոկոլադով, դնել սառնարանը՝ առնվազն մեկ ժամով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: