Ո՞վ է Սուրմալուում մինչ այս անհետ կորած համարվող քաղաքացին․ նախարարը հանդիպել է նրա տղայի հետ

Արդեն օրեր շարունակ նոր ու սրտակեղեք մանրամասներ են ի հայտ գալիս, որոնք ավելի հստակ են ներկայացնում երևանյան հայտնի առևտրի հանրահայտ կենտրոնում տեղի ունեցած ողբերգության ու դրա հետևանքների պատկերը։

Սուրմալուում արդեն օրեր շարունակ չեն կանգնեցվում որոնման աշխատանքները, քանի որ դեռ կա անհետ կորած անձ։ Անհետ կորած է համարվում Վանիկ Ամիրխանյանը։ Վ․ Ամիրխանյանի տղային, ինչպես նաև մյուս հարազատներին հենց առևտրի երբեմնի կենտրոնում հանդիպել է ԱԻՆ նախարարը։

Նախարարն իր հարթակում պատմել է, որ Վ․ Ամիրխանյանի որդուն ու մտերիմներին ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է որոնման աշխատանքների սկզբունքը, արդյունքը և առաջիկա քայլերը։ Նախարարը վստահեցրել է, որ ոչինչ մինչ այս չեն խնայել, հետագայում են չեն պատրաստվում խնայել, որ Վ․ Ամիրխանյանին գտնեն։

Նշենք, որ այս օրերին շատերն են արձանագրում տեղում որոնողական աշխատանքներ իրականացնող անձանց՝ փրկարարների, Կարմիր խաչի ներկայացուցիչների, ՈՄԱ-ի անձնակազմի և այլ կամավորների անձնուրաց ու սրտացավ աշխատանքի փաստը։ Ցավոք, դեռ ունենք չգտնված քաղաքացի։

Рейтинг
( 5 оценок, среднее 2.8 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: