Ծառուկյան Միհրանը սիրելի տիկնոջ՝ Գաբրիելյան Արփիի հետ մեկնել է Հունաստան։ Հայտնի ու շատերի կողմից սիրելի այս ամուսնական զույգը տարվա այս շրջանում հենց Հունաստանում է վայելում իր հանգիստը։
Նրանք այնտեղից գեղեցիկ լուսանկարներ են տեղադրում՝ ռոմանտիկ մեկնաբանությամբ։ Միհրանը, տեղադրելով ծովափից իր ու Արփիի գեղեցիկ լուսանկարներից, այսպիսի ռոմանտիկ մեկնաբանություն է արել․ «Դու, ես և արևը»։
Ըստ ամենայնի զույգի մշտական ուղեկիցը՝ Ռոբերտը, այս անգամ նրանց հետ չէ, քանի որ լուսանկարներում նա բացակայում է։ Ռոբերտի ներկայությունը մշտապես երևում է զույգի հրապարակումներում։
Նշենք, որ վերջին շրջանում Միհրան Ծառուկյանը հանդես է գալիս ոճային նկատելի փոփոխություններով։ Նա ոճային մազածածկույթ է դեմքին թողել, որը արտիստին ինքնատիպ արտաքին է հաղորդել։
Վերջին շրջանում ամուսինները, ինչպես կարելի է ենթադրել նրանց սոցհարթակային մշտական ակտիվությունից, շատ զբաղված են իրենց դպրոցի աշխատանքներով․ օրվա մեծ մասն անց են կացնում սաների հետ։