«Չստացվեց հրաշքը։ Կներեք, որ չկարողացանք ձեզ փրկել․․․»

Արդեն երրորդ օրն է ողբերգական դեպքի, ու բավականին թվով զոհերի մասին է հայտնի դարձել։ Ցավոք, անհնար է եղել փրկել նաև հայտնի քույրերի և հինգ տարեկան լուսավոր Մարատի կյանքը։ Այս մասին Արման Հայրապետյանը գրում է․

«Չեղավ հրաշքը։ Գիտեինք, որ այդ կրակին և ծխին անհնար էր դիմանալ, բայց ախր այնքան մարդ էր ձայներ լսել։ Կարծում էինք հասցրել են թաքնվել նկուղում։ Ձայներ լսողներից անձամբ էի հարցրել։

Գիշերը հերթով այդ տարածքները մտնում էին, որտեղից կարող էին ձայներ եղած լինել, ու գնալով հույսը մարում էր։ Անընդհատ լռության րոպե էինք անում և նկուղում փորձում էին նորից ձայներ լսել։ Միայն թե ձայները լինեին, առանց տեխնիկայի ամեն ինչ կհանեինք։

Չգիտեմ, գուցե ուղղակի բոլորս այնքան շատ էինք ուզում այդ հրաշքը, որ ձայները թվացել էին, գուցե այլ ձայներ էին եղել, գուցե երկու օր սխալ ուղղությամբ էինք գնում և կարևոր ժամանակ կորցնում, բայց չեղավ, չստացվեց հրաշքը։ Կներեք, որ չկարողացանք ձեզ փրկել»։

Рейтинг
( 4 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: