Դուք Աստծուն էիք պետք․․․ Հուզիչ տեսանյութ՝ «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհված աշխատակիցների մասնակցությամբ

Սուրմալուի ողբերգական դեպքի ու զոհերի հիշատակը հարգելու համար սուգ է հայտարարված։ Զոհվել են մեր երկրի արժանավոր քաղաքացիներ, որոնք ունեին բազմաթիվ լուսավոր նպատակներ։ Նրանց թվում կա նաև մանկահասակ, ինչպես նաև դեռ չծնված բալիկ։

Զոհերի մեջ է եղել Էռնա Գրիգորյանը, որը շուկայում է աշխատել։ Նա Արցախից է։ Էռնայի մահվանից հետո համավանցը ողողվեց նրա մասին պատմող ջերմ հիշողություններով, որոնք փաստում էին, թե որքան աջակցող ու սրտացավ ընկեր է եղել Էռնան։

Էռնայի գործընկերն է եղել Վաչե Եղոյանը, որը նույնպես շուկայում է եղել։ Վաչեն դեպքի ժամանակ իրեն չի կորցրել, անմիջապես կապվել է եղբոր հետ՝ նրան հորդորելով հեռանալ տեղանքից։ Ցավոք, ինքը չի փրկվել։

Վաչեի մասին հուզիչ գրառում է արել նրա ավագ հորեղբայրը՝ հաղորդավար Արտավազդ Եղոյանը, որը ցավով արձանագրել է, որ հակառակորդը Վաչեին չհասավ, բայց նա աղետի զոհ դարձավ։ Վաչեի ու Էռնայի մասնակցությամբ հուզիչ կադրերը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: