Փլատակների տակ են եղբորս հղի կինը, նրա 5-ամյա որդին և քույրը. նոր մանրամասներ ողբերգական դեպքից տուժածների մասին

Երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից տուժածների մասին նոր տվյալները գնալով ավելանում են։ Հայտնի է դարձել, որ փլուզման արդյունքում մահացած քաղաքացիներից մեկը՝ Նազարյան Ջեմման, Նոր Խարբերդից էր։ Նա ուներ հագուստի խանութ։

Ջեմման Սուրմալու էր եկել, որ իր խանութի համար գնումներ կատարի։ Փլատակներից հանված երկու քաղաքացիները ինքնությունը դեռևս չի պարզվել, իսկ կորածների հարազատները շարունակում են տեղում ամեն կերպ օգնել որոնողական աշխատանքներ իրականացնողներին։

Հարազատներից մեկը՝ Մկրտումյան Արայիկը, նշել է, որ կորածների մեջ են Խաչատրյան քույրերը՝ Սիրարփին ու Մարիամը, որոնցից մեկն իր եղբոր կինն է և բալիկի է սպասում։ Քույրերի հետ է եղել նաև նրանցից մեկի հինգ տարեկան տղան, որը նույնպես չի գտնվել։

Հղի կնոջ հորեղբոր տղան ասել է, որ ինքը նրա ձայնը լսել է։ Առավոտյան ողբերգության վայր է այցելել Նիկոլ Փաշինյանը, նրան ուղեկցել են ԱԻՆ նախարարն ու Երևանի քաղաքապետը։ Որոնողական աշխատանքներին ակտիվ աջակցել է հանրահայտ դերասան Գրիգորյան Գևորգը։

Իր սրտացավ աջակցությամբ աչքի է ընկել քաղաքացիներից Սաֆարյան Նարեկը, որն ըստ տեղեկությունների, երեկ բալիկ է ունեցել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: