Ուշագրավ մանրամասներ Սուրմալուից․ Չալիի տերերը ռուս ամուսիններ են․ պատերազմից հետո հաստատվել են Հայաստանում և լսելով աղետի մասին՝ վերցրել են իրենց սիրելի շանը և

Սուրմալուում իրավիճակը դեռևս ծանր է։ Որոնողական գործընթացը ողջ գիշեր շարունակվել է՝ առանց մի պահ անգամ դադարի։ Այդ մասին իր հարթակում հայնել է նաև ԱԻՆ ղեկավարը, որն առավոտյան ցավով նշել է, որ հղի կինը, նրա քույրն ու հինգ տարեկան բալիկը գտնվել են, բայց, դժբախտաբար, ողջ չեն եղել։

Գիշերվա որոնումների արդյունքում գտնվել են տասնմեկ դիեր։ Այս պահի դրությամբ գիշերը գտած անկենդան մարմինների և նախորդ օրն իսկ հայտնի զոհերի թիվը միասին հասել է տասնյոթի։ Դեռ շարունակվում են որոնումները, քանի որ կորածներից ոչ բոլորն են գտնվել։

Տեղում աշխատում են նաև ՈՄԱ-ի տղաները։ Նրանք մեծ օժանդակություն են ցուցաբերում՝ սկսած քար կրելուց, մինչև ջուր ու սնունդ հասցնել ու անհրաժեշտության դեպքում առաջին բուժ օգնություն։

Նշենք, որ կան նաև հատուկ շներ։ Նրանց թվում է նաև Չալին, որի տերերը ռուս ամուսիններ են։ Գագիկ Հարությունյանը հայտնում է, որ նրանք, պատերազմից հետո հաստատվել են Հայաստանում և լսելով աղետի մասին՝ վերցրել են իրենց սիրելի շանը և շտապել Սուրմալու։

Рейтинг
( 7 оценок, среднее 4.43 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: