«Ձայնագրությունը վերցրել եմ աշխատողներից, չգիտեմ էլ՝ ոնց եմ այդ պահին հայտնվել ճիշտ վայրում: Աշխատողները սարսափած էին․․․»

Անի Առաքելյանը գրում է․ «Հարգելի՛ հայեր, այսօր, ժամը 17:30-ի պայմաններում, այս անձը ում ինքնությունն ու ազգությունը պարզ չէ, մտել է (Իսահակյան 3 \Bookinist\ գրախանութ և աշխատողներից պահանջել ՀՀ քարտեզը:

Ձայնագրությունը վերցրել եմ աշխատողներից, չգիտեմ էլ՝ ոնց եմ այդ պահին հայտնվել ճիշտ վայրում: Աշխատողները սարսափած էին, ասում են` անընդհատ հարցեր էր տալիս, բայց աշխատողները իրենց չկորցնելով այդ պահին միացնում են Սողոմոն Թեհլերյանի երգը։

Դրանից հետո այս անձի վերաբերմունքը կտրուկ ագրեսիվ է դառնում, ապա ջղայնացած ասում է՝ այս ի՞նչ երգ է, իսկ աշխատողները բացատրում են երգի իմաստը, այնուհանդերձ ասում, որ քարտեզ չունեն և չի վաճառվում:

Նշված անձը, լքում է գրախանութը ու հեռանում: Կրկնում եմ, Խնդրում եմ Ձեզ հարգելի թուրքերեն, ադրբեջաներեն իմացող մարդիկ, արձագանքեք տեսնենք այս անձը ի՞նչ է խոսում: Ձայնագրությունը արվել է աշխատողների կողմից, ապա փոխանցվել ինձ»։ Տեսանյութն ու ձայնագրությունը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: