Ի՞նչ են պատմում 2 ժամ «Սուրմալու»-ի փլատակների տակ անցկացրած քույրերը

Սուրմալուում պայթյունից հետո շատ քաղաքացիներ արգելափակվել են փլվածքների տակ։ Նրանցից են եղել Հրածին և Ազատուհի քույրերը։ Ազատուհին պատմում է, որ ինքը հեռախոսը հետը վերցրած է եղել, երբ տեղի է ունեցել պայթյունը։

Իրենք ոչինչ չեն հասցրել անել․ պայթյունի hարվածը նրանց նետել է գետին ու դիամցը ծածկվել է փլվածքով։ Տիկին Ազատուհին անմիջապես 911 է զանգել՝ նկարագրելով իրենց գտնվելու վայրը։ Նա պարզապես հիացած է փրկարարների արագ արձագանքելու ու գործելու փաստից։

Հրածինը, որ ավելի շատ է վնասվել դեպքի արդյունքում, նշում է, որ եթե իրենք ավելի երկար մնային այնտեղ, գուցե ինքը ինֆարկտ ստանար, քանի որ սեղմվածությանը չէր կարողանում դիմանալ։ Նրանց փրկարարները կարողացել են դուրս բերել միայն փլուզումից երկու ժամ հետո։

Քույրերը շարունակում են հիվանդանոցում իրենց բուժումը ստանալ։ Նրանց տեսակցել է Անահիտ Ավանեսյանը։ Քույրերի փրկության հուզիչ պատմությունը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: