Նոր մանրամասներ փոքրիկ հրաշքի և այլ որոնվողների մասին․ «Ցավոք հայտնաբերվել է այսօր Սուրմալուում որոնվող մեր բարեկամուհու դին»․ լրագրողը հրապարակում է արել

Մինչ Սուրմալուում շարունակվում են համառ որոնողական աշխատանքները, կորած հարազատներին փնտրելու հայսով շատերը չեն հեռանում տարածքից։ Դեռ կորած է մի փոքրիկ, լուսավոր բալիկ։ Կորած քաղաքացիների մեջ է եղել նաև լրագրող Սուրեն Արեենցի բարեկամուհին։

Նա ցավով հայտնել է, որ բարեկամուհու դին է գտնվել՝ հույս հայտնելով, որ մյուսները գոնե ողջ կգտնվեն։ Սուրեն Արեենցը գրել է․ «Ցավոք հայտնաբերվել է այսօր Սուրմալույում որոնվող մեր բարեկամուհի Անահիտ Մխիթարյանի դին։

Շնորհակալ եմ կոլեգաներիս ամեն վարկյան ինձ տրամադրած ինֆորմացիայի համար։ Երանի մնացածին ողջ գտնեն»,- եզրափակել է Սուրեն Արեենցը՝ տեղադրելով նաև բարեկամուհու լուսանկարը։ Նա նաև հայտնել է, որ մահացած երիտասարդ տղան արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։ Նա Չարբախի բնակիչ էր։

Հայտնի է նաև, որ փնտրվողների մեջ կան Իրանի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք։ Նրանք են՝ Լյուբա Գլեբովան և Մեհդի Թահրերին։ Ասյպիսով՝ կորածների թիվը հասել է տասնյոթի։ Ցավոք, նրանց ողջ մնալու հավանականությունն ըստ մասնագետների չնչին է։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: