Հրաշալի նորություն․ Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից ողջ քաղաքացու են գտել․ մանրամասներ

Քանի որ երեկվա ողբերգության տեղում մանրակրկտորեն աշխատում են բազմաթիվ որոնողներ, Սուրմալուում փնտրվող քաղաքացիների մասին տեղեկություններն էլ րոպե առ րոպե նորացվում են։

Մինչ այս պատասխանատու մարմնի ներկայացուցիչը ցավով ասել էր, որ արդեն բավականաչափ անցել է, ու որոնվող քաղաքացիների կենդանի մնալու հավանականությունը շատ նվազագույն է, այնուամենայնիվ հրաշքներ լինում են։

Որոնմանը մասնակցող աշխատակիցներից մեկը տեղում աշխատող լրագրողներին ասել է, որ իրենք կարողացել են ևս մի քաղաքացու գտնել, որը հրաշքով ողջ է մնացել։ Ըստ տեղում ներկա անձանց, հավանականորեն ողջ մնացած քաղաքացու ձայնն են լսել։

Բացի այս, որոնողներն ինչ-որ ձայներ են լսել, որից հետո ավելի մանակրկտորեն են սկսել աշխատել հենց ձայների ուղղությամբ։ Տեղում նաև կինոլոգիական՝ հատուկ հմտություններով շներ են աշխատում, որոնք ուղղորդում են փրկարարների որոնման ընթացքը։

Ձայնը նկուղային հատվածից է լսվել։ Այս մասին ասել է ԱԻՆ ղեկավարը։ Հավելենք, որ փնտրվողների թիվը հիմա քսաներկուս է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: