Ֆիլիպ Կիրկորովի հայրը Երևանում է․ ահա թե որտեղ է այցելել նա․ տեսանյութ

Լեգենդար երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ամենևին էլ գաղտնիք չէ, որ ունի հայկական արմատներ։ Նրա հայրը՝ Բեդրոսը, հայ է և պարզվում է, սերտ կապ է պահում Հայաստանի հետ։ Նա այս օրերին Երևանում է։ Նրա մասին հրապարակում է արել ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական բուժմամբ զբաղվող մասնագետը։

Նա տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Արդեն մեկ տարի է օնլայն տեսակապի միջոցով օգնում եմ պարոն Կիրկորովին։Այսօր նա այցելելով ինձ իր կարծիքը հայտնեց կինեզիթերապիայի մասին»։

Ինքը՝ Պեդրոսը, տեսանյութի մեջ նշում է, որ ինքը եկել է այն համոզման, որ ավելի լավ է մարզադահլիճում հատուկ վարժանքների միջոցով բուժել ողնաշարի հետ կապված խնդիրները, քանի թե վիրահատական ճանապարհով լուծել դրանք։

Նա նաև նշում է, որ այդ վարժանքների շնորհիվ նա նիհարել է քսանհինգ կիլոգրամ։ Պեդրոս Կիրկորովի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա պատմում է իր բուժման մասին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: