Լեգենդ դարձած տաղանդաշատ արտիստուհի Արև Սանթոսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Նա սերում է Սանթրոսյան արտիստական ընտանիքից, որը հայ մշակույթին տվել ու տալիս է արժանավոր ու բազմաշնորհ անհատներ։
Արև Սանթրոսյանը երկու դուստրերի մայր է։ Նրա աղջիկները շարունակում են մայրիկի մասնագիտական գիծը։ Ավելին, Արև Սանթրոսյանի մասնագիտական գիծն է շարունակում նաև դուստրերից մեկի՝ Շուշանի աղջիկը։
Սիրելի մայրիկի տարեդարձին իրենց հարթակներում անդրադարձել են վաստակաշատ արտիստուհու աղջիկները։ Շուշան Ղազարյանը գրել է․ «Մամ, Մամա ջան, ինձ կյանք տվող իմ կյանք։ Շնորհավոր օրհնված ծնունդդ։
Առողջ եղիր մամ ջան,մնացած ամեն բան հաղթահարելի է։ Մեզ հետ եղիր միշտ, մնացած ամեն բան անկարևոր է։ Երախտապարտ եմ Աստծուն, որ դու ես իմ մայրը,երախտապարտ եմ քեզ, որ եu եմ քո դnւստրը։ Սիnւմ եմ քեզ անսահման տիեզերքի չափ»։
Աղջիկներից մյուսը՝ Տաթև Ղազարյանը գրում է․ «Մամ առավոտյան քո սրտի հետ աշխարհը չափեցի, էլի մեծ էր այն, մեծ էր ու անգին, ծնունդդ շնորհավոր, Ամենաթանկս»։