Պայթյnւն «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ ի՞նչ է կատարվում, տեսանյութ և այլ ուշագրավ մանարամասներ

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերը արձանագրեցին ու տեղեկացրեցին, որ Երևանի կենտրոնական հատվածում, մասնավորապես Սուրմալու հաnրահայտ ու բազմամարդ տոնավաճառի մոտակայքում ինչ-որ հզոր պայթյnւնի ձայն են լսել, որին հաջորդել է մխի ու ծխի ամպ։

Սուրմալուի մոտակայից շուտով տեղադրվեցին նաև տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ զարմացած հետևում երկինք բարձրացող ծխի ամպին, իսկ զուգահեռ լսվում են պայթյունի ձայներ։

Մոտակայքում ապրող օգտատերերն իրենց հարթակում գրել են, որ պայթյունի պահին ուժեղ դղրդյուն են լսել ու կարծել են, թե ուժեղ երկրաշարժային ցնցում է, հետո նոր միայն հասկացել են, որ սխալվում են, տեղի ունեցածը երկրաշարժ չէ։

Տեղեկությունների համաձայն Սուրմալուին կից Քրիստափոր կոչվող փողոցի վրա գտնվող շենքը փլուզվել է։ Այս պահին տեղում օպերատիվորեն աշխատում են մասնագետներն ու համապատասխան մարմինները։

Սուրմալուի մոտակայքում տեղի ունեցող իրավիճակը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: