Հրատապ․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ պայթուցիկներ են տեղադրված հետևյալ կարևոր կետերում․․․

Մինչ հանրությունը ցնցված հետևում է Սուրմալուի տարածքում տեղի ունեցած ողբերգության լրատվությանը, հերթական մտահոգիչ ու խիստ անհանգստացնող տեղեկատվությունն է տարածվել այն մասին, որ պայթnւցիկ սարքեր են տեղադրված երևանյան մի շարք կարևոր վայրերում, որոնք բազմամարդ են։

Պայթուցիկ սարքի առկայության մասին մասնավորապես նշվել է հետևյալ հասցեները՝ Մետրոյի կայարանները, մի շարք բազմամարդ առևտրի բազմաթիվ կետեր, Կենդանաբանական այգին, զինվորական ու քաղաքացիական այլ կարևոր օբյեկտներ։

Հայտնի է, որ դադարեցված է Մետրոյի աշխատանքը, իսկ Կնեդանաբանական այգուց մարդկանց տեղափոխում են արագորեն։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես նշվում է որպես պայթուցիկ սարքավորում տեղադրված կառույց։

Հիշեցնենք, որ այսօր եկեղեցիները մարդաշատ են, քանի որ խաղողօրհնեք է։ Պայթուցիկ սարքավորման առկայության մասին նշվել է նաև Բաղրամյան 19 հասցեն։

Հավելենք, որ այսօրվա դեպքի արդյունքում տուժածների թիվն ըստ թարմացված տվյալների հասել է հիսունչորսի, որոնցից երեսունվեցի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: