«Ի՜նչ դաժան ճակատագիր ա` գնալ երեխայիդ ու քրոջդ հետ նոր ծնվող բալիկի համար գնումներ անելու ու էլ հետ չգալ․․․»

Փոքրիկ Մարատի, նրա մայրիկի ու մորաքրոջ ողբերգական պատմությունն իրապես ցնցել է բոլորին։

Երիտասարդ կինը, որ ուներ հինգ տարեկան հրաշալի բալիկ և սպասում էր երկրորդին, որոշել է կիրակի օրը քույրիկի հետ գնալ երկրորդ բալիկի ծնվելուն ընդառաջ անհրաժեշտ գնումներ կատարելու։

Այս ողբերգական դեպքին տեղին է Նարե Հայրապետյանի անդրադարձը։ Նա գրել է․ «Արդեն երրորդ օրն է շունչներս պահած հրաշքի սպասումով հետևում ենք Սուրմալուի դեպքերին ու հատկապես հղի կնոջ, իր մանկահասակ երեխայի ու քրոջ գտնվելուն:

Ի՜նչ դաժան ճակատագիր ա` գնալ երեխայիդ ու քրոջդ հետ նոր ծնվող բալիկի համար գնումներ անելու ու էլ հետ չգալ: Բոլորս էլ մեծագույն երջանկությամբ ու սպասումով գնացել ենք այդ գնումներին։

Տիեզերական ողբերգություն ա այդ ընտանիքի համար: Համբերություն, ուժ իրենց ու բոլոր զոհերի հարազատներին,- իր տխուր մտքերը եզրափակել է Նարե Հայրապետյանը: Ցավակցություններին միանում ենք նաև մենք։

Рейтинг
( 17 оценок, среднее 4.53 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: