«Թե հիվանդանոցներում քովիդով հիվանդներին ոնց են բուժել սպասարկել վերաբերվել գիտեն հազարավոր մարդիկ էլ չպատմեմ։ Ու ամբողջը անվճար»

Ավագանու անդամ Զաքարյան Լևոնը գրում է․ «Էն որ քաղաքացիների անվտանգության թիվ մեկ պատասխանատուն պետություննա դա չի քննարկվում։ Հիմա ինչ կասեմ արդարացում չի այլ ինֆորմացիա էն մարդկանց համար ովքեր ասում են քաղաքացին արժեք չունի էս պետության համար։

Հիմա ինչ կասեմ մեկ այլ մարդու պատմած չի այլ իմ աչքով տեսածը ու անմիջական մասնակիցն եմ եղել ։
Քովիդը երբ սկսեց ու հարց առաջացավ մարդկանց մեկուսացնելու առաջին խմբին տեղավորեցինք Գոլդեն պալաս հյուրանոցում օրը երեք անգամյա սնունդ տաք ջուր ինտեռնետ և այլն։ Վտանգ կար, որ կարող էր թիվը միանգամից շատանալ և սկսեցինք պատրաստվել վատթարագույնին։

Պետական գուքի կոմիտեի բալանսում կային հյուրանոցներ որոնք 30 տարի չէր շահագործվել։ Ամբողջը փոխվեց հեռուստացույցից բռնած ինտեռնետով սանհանգուցներով ամեն ինչը։ Թե հիվանդանոցներում քովիդով հիվանդներին ոնց են բուժել սպասարկել վերաբերվել գիտեն հազարավոր մարդիկ էլ չպատմեմ։ Ու ամբողջը անվճար։

Այլ բան ասեմ, եթե քաղաքացին արժեք չունենար ու նրա անվտանգությունը կարևոր չլիներ 2018 ից հետո կշարունակեինք թույլ տալ կամ աչք փակել շենքերի տանիքներին կառուցվող հավելյալ հարկերին կամ առաջ տրվող մասերին։ Չի եղել նման բան կարող եք ստուգել։

Քաղաքացիների անվանգությունից ելնելով էր, որ հին ու ժամկետանց երթուղայինները փոխում ենք նոր ավտոբուսներով ու դեռ կփոխենք մինչև վերջինը։ Անվտանգությունից ելնելով սկսեցինք փոխել հին վերելակները և մինչև տարվա վերջ դրանց թիվը կհատի 1000 ի սահմանը։ Օրինակները շատ են շատ չխորանամ։

Որպես վերջաբան կրկնեմ չեմ արդարացնում այլ խոստանում եմ իմ և բոլորի անունից, որ ավելի պատասխանատու ու ուշադիր կլինենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: