«Երբ Էդգարը վեպ էր գրում 2013 թվականին, էն ամենի մասին ինչ այսօր է կատարվում ու կատարվում էր այն ժամանակ, դուք դեռ հարմարավետ «տեղավորված» ապրում էիք․․․»

Ժամանակակից գրողներից մեկը՝ Էդգար Կոստանդյանը, անդրադառնալով Սուրմալուի և հայաստանյան վերջին դեպքերին, իր հարթակում սատարել էր փրկարարների աշխատանքը՝ քննադատելով հանրային ոչ տեղին վարքը ներկա իրավիճակում։

Գրողին, որ միշտ աչքի էր ընկնում քննադատական հայացքներով, սկսեցին մեղադրել մերձիշխանական քարոզ տանելու մեջ։ Նրա հրապարակումը իրեն բնորոշ խիստ ու կտրուկ ոճով էր ձևակերպված, որն էլ պատճառ էր դարձել, որ հրապարակման դեմ բողոքարկում արվի, ու այն փակվի։ Դրանից հետո գրողը վրդովվել էր ու մեկնաբանել իր մտադրությունը։

Գրողի մտերիմ ընկերներից մեկը՝ դերասանուհի Անի Պետրոսյանն այս առիթով գրել է․ «Երբ Էդգարը վեպ էր գրում 2013 թվականին, էն ամենի մասին ինչ այսօր է կատարվում ու կատարվում էր այն ժամանակ, դուք դեռ հարմարավետ «տեղավորված» ապրում էիք։

Ու նրա գրածի մեջ կեղտ չէիք փնտրում։ Հավատցնում եմ, որ էդգարը երբեք չի՛ եղել ու չի՛ լինի, ոչ մի իշխանության հպատակ։ Ավելին ասեմ ծափահարում էիք, ուղղակի հիմա ձեր չարությունը ձեզ կուրացրել է, գուցե նրա արտահայտչամիջոցները այն չեն, բայց երբեք էլ այն չեն եղել։

Դրանում է նրա և ձեր տարբերությունը։ Նոր հասկացա՞ք։ Հանդարտվե՛ք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: