«Մանկությանս տարիներին եթե շենքում վատ դեպք էր լինում, հայրիկս արգելում էր հեռուստացույց միացնել՝ ամոթ էր․ կարծում եմ շատերի համար ծանոթ պատմություն է»

Մեր ժամանակների ամենից հարգված բժիշկներից մեկը՝ Վահե Տեր-Մինասյանը, անդրադառնալով Սուրմալուում կատարված ողբերգական ու անասելի ցավալի դեպքերին ու մարդկանց՝ միմյանց կարեկցելու և ապրումակցելու կոչերին, իր հարթակում գրում է․

«Մարդկային փոխհարաբերությունները՝ կարեկցանքը, փոխօգնությունը, հարևանի, բարեկամի, պարզապես անծանոթի հանդեպ ուշադրությունը հասարակության հիմքն են։

Վատ, շատ վատ, խայտառակ վատ օրինակներն ահավոր շատ են ու ցավոտ։ Բայց իրականում բոլորի համար ավելի լավ է ու կարևոր գտնել լավն ու բարին, ֆիքսել իրական հերոսներին ու հենց նրանց փորձել նմանվել։

Ժամանակը ցույց կտա, թե ուր կհասնենք։ Վերջապես ազգ ու հասարակություն կդառնանք թե կվերածվենք ինչ-որ մի տարածքում ապրող անհայտ բնակչության։

Հ.Գ. Մանկությանս տարիներին եթե շենքում վատ դեպք էր լինում, հայրիկս արգելում էր հեռուստացույց միացնել՝ ամոթ էր․ կարծում եմ շատերի համար ծանոթ պատմություն է»,- այսպիսի մանկության հիշողություններով է իր հրապարակումը եզրափակում հանրահայտ բժիշկը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: