«Էսպես մի քանի տարի էլ շարունակվելու դեպքում Նար Դոսի հայտնի գործի նման մենք պլշած նայելու ենք իրար, ու հասկանանք, որ չգիտեմ ոնց ակամայից մենք վայրենի հետամնաց չգիտեմ ով ենք, իսկ Թուրքիայի քաղաքացիները մարդասիրության էտալոն տարածաշրջանում»

Հարություն Մնացականյանը գրում է․ «Ուրեմն բոլոր սոցիալական կաայքերով թուրքական սեգմենտն եմ ուսումնասիրում, ասել եմ և հիմա էլ պնդում եմ, որ Թուրքիայի նման սոցցանցերն իրենց օգտին օգտագործող երկիր կարելի է ասել չկա. Սննդի ոլորտը, խոհանոցները, ծառայությունները կոնկրետ իրենցով արեցին, ստեղծեցին Բուրակի ու Նուսրեթի նման համաշխարհային դեմքեր գաստրո ոլորտում, շատ գեղեցիկ կերպով ներկայացնում են իրենց երկիրը` մեծացնելով տուրիստական գրավչությունը, հիմա անցել են իրենց հանրությանը ներկայացնելուն։

Տարբեր սոցհոլովակներ են տեղադրում ինստագրամում տիկտոկում, «թաքնված տեսախցիկներ», որտեղ իբր տարեց մարդը թուրք երեխայից ուտելիք է խնդրում, նրանք իրենց գրպանի գումարով գնում առնում բերում են, ի վերջո 2017֊ին ֆիլմ էլ էին նկարել նման թեմայով, որը կարծեմ Օսկարի նոմինանտ էլ դարձավ, անունը «Այլա , պատերազմի աղջիկը», սյուժեն թուրք զինվորի մասին էր, Կորեայում պատերազմող, ով փոքր կորեացի փոքր աղջնակին կարծեմ փրկել էր, խնամում էր այնտեղ, հետո հետ վերադառնալուց, երեխային պահել էր ճամպրուկում, որ բերի Թուրքիա պահի։ Մի խոսքով…

Իսկ դրան զուգահեռ ի՞նչ է տեղի ունենում հայկական սոցհարթակներում։ Ճիշտ հակառակ գործընթացը, ինչքան հնարավոր է սևացնում են, դեմոնիզացնում են հայ հանրությանը։ Հասկանում եք, միջազգային հանրությանը թուրք հանրությունը ներկայացվում է որպես կատարյալ հումանիստներ՝ անծանոթին օգնող, ձեռք բռնող, հասնող, իսկ մեզ մոտ ամբողջապես նեգատիվի ֆոնի տակ, էլ ժեխ, էլ զբռոդ, էլ չգիտեմ ինչ։

Ես սկսել եմ կասկածել, որ մեր հանրության նման մասսայական սևացումը միտումնավոր ու հատուկ տեխնոլոգիաներով չի արվում, չեմ Հա՜ վա՜ տու՜մ։ Էսպես մի քանի տարի էլ շարունակվելու դեպքում Նար Դոսի հայտնի գործի նման մենք պլշած նայելու ենք իրար, ու հասկանանք, որ չգիտեմ ոնց ակամայից մենք վայրենի հետամնաց չգիտեմ ով ենք, իսկ Թուրքիայի քաղաքացիները մարդասիրության էտալոն տարածաշրջանում։

Ես անընդհատ խոսելու եմ և վեր եմ հանելու մեր հանրության դրական լավ կողմերի մասին, որովհետև կյանքի փորձը մի բան է ցույց տվել՝ «եթե մեկին անընդհատ ասում են դու խոզ ես, ի վերջո նա սկսում է խռխռալ»։ Երկուշաբթի առավոտյան թեթև ակնարկ և գովք եղավ կամավորների մասին, տարածվեց լրատվականներով, կամավորների, օգնել ցանկացողների քանակը բազմապատկվեց։

Հիմա սա կարդալուց հետո մտաբերեք այս ամենը ու երբեք մի փորձեք հանրությանը դեմոնիզացնող գործիք դառնալ , թշնամու ուզածը հենց դա է, որ մենք ինքներս հավատանք, որ շատ վատն են, սա թուլացնելու, իմունիտետից գցելու լավագույն մեթոդներից մեկն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: