«Ասում է՝ սպասեք ավելի մեծ աղետի կարուսելներից․․․» Գրետա Մեջլումյանի զգուշացումը

Շատերն այս օրերին խիստ անհանգիստ են իրար հաջորդող դառն ու ողբերգական իրադարձությունների շղթայից, ինչն էլ իր անդրադարձն է ունենում սոցհարթակային տիրույթում։ Ժողովրդական վաստակաշատ արտիստուհի, դասախոս Գրետա Մեջլումյանը գրում է․

«Ասում է՝ սպասեք ավելի մեծ աղետի կարուսելներից։ Չգիտես՝ լա՞ս, խնդա՞ս, թե՞ աղաղակե՞ս։ Ուրեմն, թուրքը մինչև ատամները զինված նորագույն տեխնիկայով ամբողջ հայոց սահմանները բռնած զորավարժություններ է անում օր ու գիշեր։

Մեր բոլոր օբյեկտները թիրախի տակ առած սպասում է հարմար պահի ու դավի, որ կայծակնային հարձակում իրականացնի էս մերկ ու անպաշտպան, անզենք ու անզորք, անթիկունք, անբարեկամ, վիրավոր ու սգավոր ժողովրդի դեմ, ու սա՛, սա՛ ասում է, կարուսելից աղետ սպասեք։ Ուստա, չալե»։

Գրետա Մեջլումյանի դուստրը՝ հանրահայտ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, կիսելով մայրիկի մտահոգությունն արտահայտող գրառումը, իր հարթակում ավելացրել է հետևյալը․ «Կարուսելներից հեռու պահեք ձեր երեխաներին, նամյոկ տոնկիյ նո պոնյատնիյ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: