Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված հղի կնոջ՝ Սիրարփի Խաչատրյանի նամակը

Այս օրը Սահակյանների ընտանիքը նշում է իր լուսավոր զավակի՝ Ադամի տարեդարձը։ Ադամը քառօրյայի թանկագին կորուստներից է։ Նա մեր ոսկե երիտասարդության փայլուն ու խոստումնալից ներկայացուցիչներից էր, որ պետք է հիացներ իր գոյությամբ ու գործունեությամբ։

Ադամի մայրը՝ Գայանե Անտոնյանը, որ մասնագիտությամբ լրագրող է, ամեն տարի այս օրը 2016 թվականից ի վեր թանկագին որդու շիրիմին է այցելում հարազատների, ընտանիքի անդամների հետ։ Այս տարի նրա հոգեվիճակը շատ ավելի ընկճված է։

Գայանե Անտոնյանը խորապես տխրել է Սուրմալուում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի համար։ Նա հիշել է, որ մահացած Սիրարփին, որ նաև բալիկի էր սպասում, տարիներ առաջ Ադամի տարեդարձի առիթով իրեն նամակ է ուղարկել՝ շնորհավորելով երիտասարդ տղայի տարեդարձը և գոտեպնդելով որդեկորույս մորը։

Գայանե Անտոնյանը որոշել է հանրայնացնել այդ նամակը, որ որոշ մարդկանց սիրտը ցավի, ու նրանք ի վերջո հասկանան, թե որոնք են կյանքում ամենակարևոր արժեքները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: