Տարածել․ «Խնդրում եմ ուշադրություն, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում՝ մասնավորապես Երևանում ակնհայտ փորձում են ստեղծել խուճապ և վախի մթնոլորտ, դուք որպես ՀՀ քաղաքացի պետք է․․․»

Սամի Հայրապետյանը գրում է․ «Խնդրում եմ ուշադրություն, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում՝ մասնավորապես Երևանում ակնհայտ փորձում են ստեղծել խուճապ և վախի մթնոլորտ, դուք որպես ՀՀ քաղաքացի պետք է օգնեք ուժային կառույցներին։

Ձեր առաջին օգնությունը նախ և առաջ պետք է լինի հանգստություն պահպանելը և ուշադիր լինելը, ցանկացած տարօրինակ բան նկատելուն պես զանգահարեք ըստ իրավիճակի համապատասխան ուժային կառույցի թեժ գիծ։

Հնարավորինս պահպանեք հանգստություն, մի տարածեք խուճապ, որտեղ որ տարհանում են պարզապես խելոք առանց իրար վրա հելնելու դուրս եկեք տարածքից, ըմբռնումով մոտեցեք, մի մոռացեք որ մենք մի երկիր ենք որը գտնվում ա սառեցված պատերազմի փուլում։

Հայերս խնդրում եմ Ձեզ, եկեք հնարավորինս գիտակից ու պատասխանատու գտնվենք, չի բացառվում որ այս անգամ ևս բոլոր ահազանգերը կլինեն կեղծ, բայց պետք ա նաև այլ ելքի էլ պատրաստ լինենք։

Մի՛ տրվեք որևէ սադրանքների կամ խուճապի, էս ամեն ինչը կազմակերպողների ուզածն էլ հենց էդ ա, կազմակերպողները ովքեր ասես կարող են լինել, թե ոչ բարով հարևանները թե ներսի տականքները
Նորից եմ կրկնում, վստահեք ուժային կառույցներին ու ուղղակի եղեք հնարավորինս հանգիստ, օրինապահ և ադեկվատ վիճակում Արհեստական լարվածություն մի՛ ստեղծեք»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: