Ցավալի․ մահացել է Սեյրան Սարոյանը․ մանրամասներ

Հայտնի է դարձել ցավալի լուր այն մասին, որ կյանքից հեռացել է հայկական ժամանակակից իրականության մեջ նշանավոր ու հայտնի գործիչներից մեկը՝ Սեյրան Սարոյանը, որը վերջին տարիներին ուներ առողջական խնդիրներ և մշտական բուժման փուլում էր գտնվում։

Նրա առողջական վիճակի վատթարացման մասին հաճախ էին տեղեկություններ հայտնվում լրատվական հարթակներում, սակայն հետո վիճակը դարձյալ կայունանում էր։

Ս․ Սարոյանը սեպտեմբերին կդառնար հիսունչորս տարեկան։ Ծնունդով Էջմիածնին մոտ գտնվող Հայկաշեն համայքնից էր։ Նա իր երիտասարդ տարիներն անց է կացրել՝ Հայաստանի պաշտպանության գործին նվիրվելով։

Սովորել է ՀՀ Զինուժի ռազմական ակադեմիայում՝ մասնագիտանալով պետության ռազմական անվտանգության ոլորտում։ Արցախյան շարժմանն ակտիվորեն մասնակցած Սեյրան Սարոյանը բազմաթիվ պարգևների ու մեդալների է արժանացել, գեներալ մայորի կոչում է ստացել։

Հանրահայտ գեներալը վախճանվել է երևանյան հիվանդանոցներից մեկում։ Ս․ Սարոյանը չորս զավակների հայր էր։ Նրա զավակներն են՝ Նաիրին, Զարզանդը, Աշոտը և Վահրամը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: