Արցախում ողբերգական վթարից մահացած չորս կանանցից 2–ը քույրեր էին. նոր մանրամասներ

Այսօր մեծագույն կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք, որ ողբերգական ելքով վթար է եղել Արցախի տարածաշրջանի Ստեփանակերտից Ասերան տանող ճանապարհի Մելիքավան կոչվող փողոցում։ Իրար են բախվել ռուսական խաղաղապահ զինվորականներ տեղափոխող Հավալ Հ 9 մակնիշի մեքենան ու Վազ 21 07 մակնիշի մեքենան։

Վազ 21 07 մակնիշի մեքենան վարել է սարուշենցի քսանվեցամյա վարորղը, որը տեղափոխել է իր հարազատներին։ Մեքենաների բախման արդյունքում Վազ 21 07 մակնիշի մեքենայում եղած բոլոր ուղևորները՝ չորս կանայք, ցավոք սրտի, մահացել են։

Այդ մեքենայից ողջ է մնացել միայն վարորղը, որը ծանր վիճակով հիվանդանոցում է գտնվում։ Մահացած կանանցից մեկը վարորդի մայրիկն է եղել։ Հայտնի է նաև, որ մահացածներից երկուսը քույրիկներ են եղել։ Նրանք Հադրութի բնակիչներ են եղել և պատերազմից հետո տեղափոխվել են Այգեստան։

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը իննի մոտակայքում։ Մահացած կանանցից երեքը Այգեստան համայնքի բնակիչներ են, մեկը՝ սարուշենցի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: