«Տեսնենք մի ավտոբուս անցավ՝ առանց կանգառում կանգնելու ու հետևի թվատախտակին թարթում էր Call cops 911․․․»

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակին ու համապատասխան պետական կառույցների աշխատանքի որակին՝ միջազգային հարաբերությունների մասնագետ Ծովինա Նազարյանը գրում է․ «Վաշինգտոնում երեկոյան 10։30 ասինք մոտակա Մակդոնալդ գնանք, տեսնենք մի ավտոբուս անցավ՝ առանց կանգառում կանգնելու ու հետևի թվատախտակին թարթում էր Call cops 911։

Ասինք՝ էս ի՞նչ էր, հլը նավսյակի զանգենք, աղջիկները գցեցին իմ վրա, թե դու մեծ ես, զանգի։ Զանգում եմ, թե բարև ձեզ, նոր սենց ավտոբուս անցավ, ասում է որ համարի, դուք որտե՞ղ եք, ո՞ր ուղղությամբ ընթացավ, ո՞վ կար մեջը, պատասխանում եմ ու պատասխանելուս ընթացքում տեսնում որ նույն ուղղությամբ երեք հատ ոստիկանական մեքենա լուսանշանները միացրած սուրացին նույն ուղղությամբ։

Դիսպեչերը դեռ հարցեր է տալիս՝ դուք ո՞վ եք, անուն, տարիք, հասցե, սոցիալական համար, վերջը մի կերպ կարողանում եմ իմ հարցը տալ՝ հիմա ես ճի՞շտ եմ արել, որ զագել եմ, առաջին անգամ էի տեսնում էդ ազդանշանը ավտոբուսի վրա, ասում է՝ իհարկե, պիտի զնագեիք, ասում եմ՝ դե ոստիկան կուղարկե՞ք։

Ասում է՝ ոստիկանները արդեն տեղում են, ապրեք որ զանգեցիք, ձեզ հետ կկապվենք, եթե պետք լինի։ Չկապվեցին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: