«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Շնորհակալ եմ, որ ինձ մեծացրել, դաստիարակել ես որպես մարդ։ Շնորհակալ եմ, որ․․․» Սուրեն Շահվերդյանի հուզիչ շնորհավորանքը տաղանդավոր հայրիկին

Տաղանդաշատ ռեժիսոր, բեմադրիչ Շահվերդյան Վահեի տարեդարձն է։ Ռեժիսորը տասնամյակներ շարունակ թատրոնից մշակույթի միջոցով սերունդներ է կերտում։

Նրա տաղանդավոր տղան՝ Սուրեն Շահվերդյանը, որ ամենից շատն է զգացել հոր մշակութային ազդեցությունը, սիրելի հայրիկի տարեդարձի առիթով շնորհավորել է՝ շնորհակալություն հայտնելով, որ նա իրեն տղամարդ է դաստիարակել։

Սուրեն նշել է, որ հենց հայրն է գլխավոր պատճառը, որ ինքը սկսել է զբաղվել արվեստով ու մշակույթով, ինչի համար շնորհակալ է կորը։ Ապա հավելել է․

«Շնորհակալ եմ, որ քո աշխատանքով փոխում ես հասարակության գիտակցությունը դեպի լավը, կերտում դրա հորիզոնները, ավելի լայն ես դարձնում դրանք։

Երբեմն, հաճախ հատկապես վերջին շրջանում հարց են բարձրացնում այս շատ դժվարին ժամանակներում արվեստի դերի մասին։ Ուրեմն, ես քեզ նման բոլորին կպատասխանեմ։

Թատրոնը, արվեստը, դրանք ազնիվ խաղեր են, այլ ոչ թե կեղտոտ քաղաքականություն։ Արվեստը փոխում է մարդու մտածելակերպը, նրա մտահորիզոնը, մշակույթը թույլ է տալիս մարդուն մնալ մարդ։

Առողջություն և շատ նոր գեղեցիկ կատարումներ»

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: