«Վայ երեխեք ջան, խայտառակ եղանք, նեղացրեցի երևի ձեզ, կողիցս տեղ չեթաք, այ մարդ բը կես բերան ասեիք․․․» ի՞նչ են պատմում Սեյրան Սարոյանի մասին

Գագիկ Մամուլյանը Սեյրան Սարոյանի մասին պատմում է․ «2014 թվականի մարտի հինգն էր, Վազգեն Սարգսյանի ծննդյանը օրը, զինվորականները ավանդաբար գնում էին Եռաբլուր, ես էլ լրատվականում էի աշխատում, գործընկերուհուս հետ գնացել էի որ ինքը լուսաբանի, ես էլ կամեռայով նկարում էի։ Էնպես ստացվեց, որ Սեյրան Սարոյանին ու Մանվել Գրիգորյանին շատ նկարեցի, մեկ էլ նայեց.

-Գյա խո դու Գագիկ Շամշյանը չես, հնչի՞ ես ընգել հետևիցս ֆռում ես։

-Գագիկն եմ, բայց Շամշյանը չեմ պարոն Գեներալ։

-Դե ռադ եղի, հերիք ա ինչքան նկարեցիր:

Բնականաբար գնացինք ուրիշ կողմի վրա, տեսադաշտից կորանք, մեր կայքի հիմնադիրը ասել էր բա երեխեքիս ինչի բշտեցիր, մերոնք էին, մեկ էլ եկան, թե բա կանչում ա, գնացինք։

— Վայ երեխեք ջան, խայտառակ եղանք, նեղացրեցի երևի ձեզ, կողիցս տեղ չեթաք, այ մարդ բը կես բերան ասեիք, որ էն վատ լրագրողներից չեք։ էս ինչ վատ բան ստացվեց։

Տենց մինչև վերջ ջան ջիգյար արեց որ չնեղանանք իրանից։ Հակասական ու ծայրահեղություններով լի կերպար էր, բայց ջիգյարով մարդ էր, համ ու հոտով մարդ էր, կոլորիտային էր ու սիրվող, ափսոս»։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: