Լրագրող Գայանե Զաքարյանը, տեղեկանալով, որ Հովիկ Աղազարյանը հանդիպել է Արթուր Ասատրյանի հետ, զանգել է Վ․ Աղազարյանին՝ պարզելու, թե մասնավորապես ինչ են քննարկել նրանք այդ հանդիպման ժամանակ։ Լրագրողը հենվել է Ա․ Ասատրյանի խոսքերի վրա։
Գ․ Զաքարյանը մասնավորապես ցանկացել է ճշտել, թե արդյոք փաստաթղթեր փոխանցել է Ա․ Ասատրյանը Հ․ Աղազարյանին և ի՞նչ փաստաթղթեր են դրանք։ Հ․ Աղազարյանը չի ժխտել իր և Ա․ Ասատրյանի հանդիպման փաստը, սակայն չի ցանկացել խոսել այդ մասին, քանի որ տեղյալ չէ, թե ինչ է այդ մասին հայտարարել Ա․ Ասատրյանը։
Հ․ Աղազարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Հ․ Աղազարյանը նույնիսկ ննջել է, չի ժխտել նաև դա՝ ասելով, որ բավականին ուշ ժամ է եղել ու ինքը շատ հոգնած է եղել։
Հ․ Աղազարյանի և Գ․ Զաքարյանի հեռախոսային զրույցի ձայնագրությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։