Ժողովրդական երգի լեգենդար ներկայացուցիչներից մեկը՝ Ներսիկ Իսպիրյանը, մտերմիկ մարդկային հարաբերություններ է ունեցել հայտնի գեներալ ու գործիչ Սեյրան Սարոյանի հետ։ Նրանք միասին հաճախ են հաճելի ժամանց ունեցել։
Սեյրան Սարոյանի վախճանից հետո շատերի նման Ներսիկ Իսպիրյանը ևս կիսվել է գեներայի հետ ունեցած իր հիշողություններով։ Նա մի տեսանյութ է տեղադևել իր հարթակում, որտեղ նրանք միասին կատարում են հայկական ժողովրդական տխուր երգերից մեկը։
Տեսանյութին կից Ներսիկ Իսխիրյանն այսպես է գրել․ «Էրգրի կանչը հոգումդ ու սրտումդ էր դրոշմված։ Զենքով ու երգով հաղթեցիր թշնամուն։ Ավաղ տեսար այն, ինչ չպիտի տեսնեիր։ Գնացիր ցավը սրտումդ։ Աստծո լույսի մեջ մնաս ընկերս, Գեներալ»։
Երգիչն իր եղանակով է հրաժեշտ տալիս իր ընկերոջը։ Ներսիկ Իսպիրյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են լեգենդրա երգիչն ու ռազմական գործիչը միասին երգում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։