Հանրահայտ հաղորդավարուհի, ապա նաև դերասանուհի և երգչուհի Գաբրիելյան Արփին հանրությունը ճանաչում է արդեն բավականին երկար։ Արփին հայտնի է որպես կայուն ու մշտապես ինքնազարգացմամբ զբաղվող անհատ։
Արփիի կյանքում մեծագույն տեղն ունեն այն մտերիմները, որոնք մշտապես իր կողքին են։ Նրանցից թերևս ամենամտերիմը Արփիի քույրիկն է, որն իր գեղեցկությամբ ու հմայքով բոլորովին չի զիջում Արփիին։
Անին ու Արփին չաձազանց նման են արտաքնապես։ Նրանց ոճը նույնպես նման է։ Անին մեկ աղջնակ ունի, որի հետ Արփին խիստ կապված է։
Արփիի ու Անիի երեխաները նույնպես շատ կապված են իրար հետ, քանի որ Արփին ու Անին հաճախ են համատեղ ժամանց կազմակերպում։ Այսօր Անիի տարեդարձն է։
Սիրելի քույրիկի տարեդարձի առիթով Արփին տեղադրել է իրենց համատեղ լուսանկարներից մի քանիսը՝ գրելով այսպես․ «Իմ Անի, իմ մանկություն, իմ լավ ու վատ օրերի քույրիկ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ առողջ ես, որ երջանիկ ես։ Շնորհավոր ծնունդդ»։