Հրատապ․ Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն, Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է այնտեղ․ նա հանդես է եկել հատուկ կոչով

Արցախի երկու կարևորագույն համայնքների հետագայի հարցը հայրենանվեր ու մտահոգ քաղաքացիների շնորհիվ կարող է նոր փուլ թևակոխել, եթե դրսևորվի համազգային համախմբում, լինի վճռականություն։

Սուրեն Պետրոսյանը, որ հիմնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, Աղավնոյից տեսաուղերձով է հանդես եկել՝ կոչ անելով, որ բոլոր հայրենանվեր հայազգիները միանան իր նախաձեռնությանը, իսկ նախաձեռնութնունն ինքնուրույն պաշտպանություն կազմակերպելն է։

Ս․ Պետրոսյանն իր խոսքում կարևորում է այն, որ Աղավնոյում իր կնոջ ու երկու երեխաների հետ, քանի որ միայն այդ պարագայում նա կարող է իրեն իրավունք վերապահել գյուղի բնակիչներին, որ չտարհանեն իրենց ընտանիքները և շարունակել մնալ Բերձորում ու Աղավնոյում։

Սուրեն Պետրոսյանը վստահ է, որ այս պաշտպանության ելքը խիստ վճռական է լինելու, քանի որ հաջող ընթացքը կարող է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ինչպես նաև հակառակը կարող է լինել։ Ս․ Պետրոսյանի տեսաուղերձն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: